
Medianews-ի տեղեկություններով Իշխան Սաղաթելյանի վարքագծի հետ կապված ՀՅԴ-ում վիճաբանություն է տեղի ունեցել։
Կայքը գրում է.
«Դեռևս փետրվարի 22-ին Իշխան Սաղաթելյանն իր վերջին հարցազրույցում բավականին աղմկահարույց հայտարարություններ արեց։
«Բոլոր նրանք, ովքեր ասում են խաբել են, ֆանարիկներով սիթի-տուր են արել կամ ֆանարիկներով քայլերթներ են արել, առնվազն անբարոյականի զավակներ են», — ասել է Իշխան Սաղաթելյանը։
Ընդ որում՝ Իշխան Սաղաթելյանի եթերում հնչեցրած հայհոյանքներն անընդունելի էին ոչ միայն իշխանական թևի, այլ նաև ընդդիմադիրների կողմից, ովքեր ավելի շատ արձագանքեցին Իշխան Սաղաթելյանի հարցազրույցին՝ որակելով այն որպես խայտառակություն։
Մեր տեղեկություններով երեկ ուշ երեկոյան դաշնակցականները ժողով են հրավիրել, քննարկել են Իշխան Սաղաթելյանի պահվածքը, հորդորել են վերջինիս այլևս նմանատիպ հայտարարություններ չանել, սակայն ուշագրավ է, որ Իշխան Սաղաթելյանին պաշտպանել է Գեղամ Մանուկյանը, ով փորձել է ամեն կերպ արդարացնել գործընկերոջը։
Բանը հասել է վիճաբանության, վերջում տարեց դաշնակցականները զգուշացրել են Իշխան Սաղաթելյանին, որ կրկնվելու դեպքում ստիպված կլինեն կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, քանզի իր պահվածքով Իշխան Սաղաթելյանը խայտառակում է ողջ դաշնակցությանը։
Վերջում պայմանավորվել են, որ Իշխան Սաղաթելյանը պետք է այլևս նման պահվածք չդրսևորի, իսկ ժողովի ու վիճաբանության մասին ոչ ոք չպետք է իմանա»։