ժամանցԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Հայտնի է, թե ով Արցախի պետնախարարի պաշտոնում կփոխարինի Ռուբեն Վարդանյանին

Պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button