Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի

Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ․-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային, ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ երեխային տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, քննչական խումբը:
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ հաշվեկշռում որպես Երևանից դեպի Նարեկ գյուղ՝ թիվ 466 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոց։