Լրահոս

Սեռը փոխած` ԱԴԾ (ФСБ) նախկին սպան կալանավորվել է ՌԴ-ից հեռանալու փորձի համար (լուսանկար)

Մոսկվայում ձերբակալվել է տրանսգենդեր Կատերինա Մայերսը։ Ըստ լրագրողների՝ նա ԱԴԾ (ФСБ) նախկին կապիտան Ալեքսանդր Չումակովն է։ Նրա մտերնմ ընկերուհին հայտարարել է, որ մեղադրյալը փորձել է լքել Ռուսաստանը 2022 թվականի դեկտեմբերին։ Այսօր՝ փետրվարի 22-ին, Մայերսը տեղափոխվել է ԱԴԾ քննչական վարչություն։ Ընկերներուհին հաստատում է, որ խուզարկության ժամանակ Մայերսի բնակարանից առգրավվել է օրագիր, նիստերի արձանագրություններ և ԼԳԲՏ գրականություն։ Ընկերուհին նաև հայտարարել է, որ Մայերսի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից հեռանալու փորձի պատճառով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ արգելքը պայմանավորված է նրանով, որ այժմ Կատերինա անունը կրող նախկին սպան պետական գաղտնիքի կրող է և մինչև 2026 թվականը երկրից չհեռանալու արգելանք ունի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում արդեն արգելվում է տարածել նյութեր, որոնք կարող են խթանել ոչ ավանդական սեռական հարաբերությունները՝ գրքեր, ֆիլմեր, խաղեր և այլն։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button