Լրահոս

Նոր աղետալի հզոր երկրաշարժեր է սպասվում.թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորյուր

Թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, ով կանխատեսել էր Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերը, նախազգուշացրել է , որ Բինգյոլ և Ադանա նահանգներում նոր հզոր երկրաշարժեր են սպասվում։

«Կահրամանմարաշի երկրաշարժերից հետո մենք նախազգուշացրել ենք Ադանայում եւ Հաթայում հնարավոր երկրաշարժերի մասին։ Բինգյոլ նահանգում եւ Գյոնյուք բնակավայրում , Արեւելաանատոլիական բեկվածքի էներգիան արդեն արձակվել է։ Երկրաշարժ կլինի Ադանայում, և եթե այն տեղի ունենա, ապա էներգիայի զգալի մասը կարձակվի, եւ բեկվածքը երկար ժամանակ «կլռի»,- ասել է Գյորյուրը։

Թուրք հայտնի սեյսմոլոգը հիշեցրել է , որ Ստամբուլին առաջիկա տարիներին սպառնում է կործանարար երկրաշարժ։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button