UncategorizedԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Մենք չենք կարող մեր հոգին վաճառել գազի համար․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին

Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ԵՄ գազային համագործակցությունը։

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ասելբորնը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում պատասխանել է այն հարցին, որ Եվրոպան սկսել է ակտիվորեն համագործակցել Ադրբեջանի հետ գազի ոլորտում՝ չնայած այդ երկրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին:

«Դուք գիտեք, որ անցյալ տարվա փետրվարի 24-ից Եվրոպան նոր էներգետիկ աղբյուրների կարիք ունի։ Մենք չենք կարող մեր հոգին վաճառել գազի կամ նավթի համար: Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք, որպեսզի չհայտնվենք այլ կախվածության մեջ, որտեղ մարդու իրավունքները առաջնահերթություն չեն»,-ասել է նախարարը։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button