ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իրանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Իրանում այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը: Ըստ Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից (բնակչությունը՝ 352 հազար մարդ) 117 կմ հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի օջախն ընկած Է եղել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին այս պահին հաղորդումներ չկան։
Նշվում է, որ փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել նաև Բենդեր Աբբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա:
Комментарии