ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՓԾ փոխգնդապետը՝ Թուրքիայում հայ փրկարարների նկատմամբ վերաբերմունքի մասին

«Օդանավից իջնելու առաջին իսկ վայրկյանից վերաբերմունքը միայն երախտագիտություն ու շնորհակալական խոսքեր էր՝ թե՛ անցորդների կողմից, թե՛ տեղամասում աշխատելիս»,- ՆԳՆ-ում հրավիրված ասուլիսի ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարի Արմաղանյանը պատասխանեց լրագրողների հարցին, թե հատկապես Թուրքիայում ինչպիսի՞ն էր վերաբերմունքը հայ փրկարարների նկատմամբ։ Ծառայության աշխատակաիցներից մեկն էլ հավելեց․ «Մենք փրկարար ենք, մենք գնացել ենք մեր առաքելությունն իրականացնելու»։

Արմաղանյանի խոսքով՝ Թուրքիա և Սիրիա էին ուղևորվել որակավորված և միջազգային ստանդարտներին համապատասխան թիմեր։

Ընդհանուր առմամբ, անդրադառնալով Թուրիքիայում և Սիրիայում աղետի գոտիներին,փրկարարները նկատեցին․ «Նման աղետի գոտին թիմի համար նորություն չէր։ Մեր աշխատանքը չի կարող հեշտ լինել, մենք 24-ժամյա ռեժիմով հերթափոխով աշխատել ենք։ Թուրքիայում փլուզումները մի փոքր տարբերվում էին Սիրիայում փլուզումներից։ Սիրիայում շենքերը ամբողջովին էին փլուզվել, Թուրքիայում փլուզումները մի փոքր այլ էին, դրա համար հնարավոր էր, որ փլատակների տակ ողջ մարդիկ լինեին։ Սիրիայում փլատակները հողի շերտի էին վերածվել, փլուզումների մեծ մասը տեղի է ունեցել նոր կառուցված շենքերում»։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button