Լրահոս

Րոպեների տարբերությամբ Թուրքիայում երեք ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղում անելով։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Անթաքիայում, զգացվել նաև Սիրիայի որոշ շրջաններում։

Թուրքիայի հարավ-արևելքում տներ են ավերվել, դրանց թիվը չի նշվում, հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

Ինչպես տեղեկացնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունից, երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել հանրապետության հարավ-արևելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Առաջինը 6,4 մագնիտուդով տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, նույն նահանգի Սամանդաղ շրջանում։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button