Իջևան դարձած Քարվանսարայի հիմնադիր տոհմերն իրենց ենթաճյուղերով. Ղուլարյաններ

1 Ղուլարանք-տոհմի անվանադիր մեծի պատվին
2 Անդրիասանք-այս ենթաճյուղի ավագի` Անդրիասի անունով
3 Խշկոանք-այս ենթաճյուղի ավագ Արշակի մականունով
4 Պրյուտանք-այս ենթաճյուղի մարդիկ բրուտներ (բարբառով` պրյուտ) են եղել
5 Պախումանք-այս ենթաճյուղի ավագ Արտեմի մականունով
6 Պետնանք-այս ենթաճյուղի ավագ Պետրոսի անունով
Արմեն Հրանտի Ղուլարյան (ծն. 1954թ.)- պետական,հասարակական գործիչ:
Սովորել է Իջևանի ռուսական միջն. դպրոցում, 1976թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: 1976-1988թթ. Իջևանի շրջխորհրդի գործկոմում աշխատել է որպես ճարտարապետական բաժնի ղեկավար և շրջանի գլխավոր ճարտարապետ: 1988-1990թթ. եղել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի բաժնի վարիչ: 1990-ին նշանակվում է Իջևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար, 1996թ. ընտրվում` իջևանի քաղաքապետ: 1999-2014թթ. աշխատել է ՀՀ Տավուշի մարզպետ: 2014-ի մայիսին նշանակվել է ՀՀ Քաղաքաշինության փոխնախախար: Այժմ զբաղեցնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը:
Ռուբեն Սիմոնյանի Իջևան գրքից: