Լրահոս

Անկնիկ կտորվմ ենք. Ինչպես ավարտվեց հայտնի դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի այցն Իջևանի գժանոց

Իջևան էր ժամանել հայոց բեմի գեղեցկուհին` Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը: Նա ասմունքի ջերմ երեկո նվիրեց իջևանցիներին: Ջերմ ընդունելություն տեղի ունեցավ Հայկոմկուսի Իջևանի շրջկոմում, որի ղեկավարը մեծ արվեստասեր էր, ուստի պատրաստակամություն հայտնեց դերասանուհուն աջակցել շրջանում հետաքրքրող հարցերում: Բոլորի համար անսպասելիորեն դերասանուհին ցանկացավ լինել հոգեբուժարանում.

-Ցանկանում եմ հասկանալ հոգեպես շեղված մարդկանց վարվեցողությունը, նրանց դատողության դրսևորումները:

Շրջկոմի առաջին քարտուղարը հանձնարարեց երրորդ քարտուղարին, որ նույնպես մի սիրունիկ կին էր,հոգեբուժական հիվանդանոց ուղեկցել դերասանուհուն:

Գլխավոր բժիշկն իր անձնակազմով ջերմորեն դիմավորեց պատվավոր հյուրին: Առանձնասենյակ հրավիրվեցին մի քանի հիվանդներ, որոնց հետ զրուցեց Մետաքսյան, ապա ցանկացավ լինել հիվանդասենյակներից մեկում: Երբ մտան տղամարդկանց հիվանդասենյակ, դերասանուհին ջերմ բարևեց դժբախտ մարդկանց և սրտառուչ հարցրեց.

-Ոնց եք, տղաներ:

-Ոնց դենք ըլիլ,աքիր ջան, անկնիկ կտորվմ ենք,- պատասխանեց ատլետիկ կազմվածքով մեկը: — Բա ծեզ հետ ուրուշ կնիկ չեք պիրել, մենք վեց հնգեր ենք:

-Սրանք բոլորովին հիվանդ չեն, ավելին ճաշակով տղերք են,- խնդմնդալով ասաց դերասանուհին, որի այցն Իջևան դրանով էլ ավարտվեց:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button