Լրահոս
Խռնդականց Նարիմի ծառը… . իջևանյան զրույցներ

Հարևաններ էին Խռնդականք և Սիմոնյան Ղուկասը: Ղուկասը մի քանի տարի հարևանների ուշադրությունը հրավիրում էր այն բանի վրա , որ նրանց մեծացած ու չափազանց տարածված ընկուզենին ստվերի տակ է թողնում իր բակը և զգալի է նրա տհաճ հոտը: Բայց միջոց չէր ձեռնարկվում, ուստի Ղուկասը հետևյալ գրավոր «վերջնագիրն» է հղում Նարիմին.
Խռնդականց պոպոքի ծառը,
Պետք է կտրեմ էս ամառը:
Նրա ֆոտն ու կեշ շվաքը,
Խանգարըմ են իմ տան բակը:
Комментарии