Իջևան դարձած Քարվանսարայի հիմնադիր տոհմերն իրենց ենթաճյուղերով. Բլբուլյաններ

1 Բլբլանք-տոհմի անվանադիր Բլբուլ պապի պատվին
2 Վարժապետանք-Հովհաննես վարժապետի պատվին
3 Ծոտանք-բոյով ծոտ` երկար, Ավետիքի մականունով
4 Փափախչոնք-ենթաճյուղի ավագ Սարգիսը եղել է փափախ կարող
5 Մացականք-Մացակ պապի պատվին
6 Սոսնանք- Սոս պապի պատվին
7 Թագավորանք- -սրանք եղել են աղքատ, բայց հպարտ
8 Մոզնանք-
9 Ալոանք-Ալեքսան պապի պատվին
10 Նատոանք- Բլբլանց նշանավոր Նատո տատի պատվին
11 Ղազոանք-Ղազար պապի պատվին
12 Ալնանք- ճյուղի ավագ Սմբատի փուտ անունը եղել է Ալի
Կարապետ Բլբուլյան (1811-1892թթ), ծայրագույն վարդապետ, եկեղեցական երգիչ: Նրա մասին հիշատակություն է թողել Տարազ հանդեսը 1832թ 2-րդ համարում: Բարեսրտությամբ և ջանասիրությամբ հայտնի այս քարվանսարեցին 60 տարի եղել է Սևանի անապատի միաբան, կյանքի վերջին 30 տարում
` նրա վանահայրը: Սրբազան հոր օրերում վերաշինվեց Սևանի կղզու խոնարհված վանքը, կառուցվեցին հարմարավետ սենյակներ, կարգավորվեց եկեղեցական կյանքը, միաբանությունը հասավ ծաղկման:
Գրիգոր Դարչոյի Բլբուլյան (1897-1945թթ), ռազմական գործիչ: Մասնակցել է Հայաստանում 1920թ. ծավալված Մայիսյան ապստամբությանը, անդամագրվել Կարմիր բանակին: 1937-1942թթ ղեկավարել է Երևանի Կիրովյան շրջանի զինկոմիսարիատը: 1942թ. աշնանը կամավոր մեկնել է ռազմաճակատ: Գ. Բլբուլյանի ղեկավարած գունդը քաջագործություններով աչքի է ընկել Նովոռոսիյսկի ազատագրման և Դնեպրի գետանցման մարտերի ժամանակ: 1944թ. նշանակվել է 89-րդ հայկական դիվիզիայի հրամանատարի տեղակալ: Զոհվել է պատերազմի ավարտից 4 ամիս առաջ: Պարգևատրվել է Լենինի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով: Երախտագետ իջևանցիները նրա անունով են կոչել գլխավոր փողոցներից մեկը:
Արմեն Կիմի Բլբուլյան (ծն. 1954թ.), հանրաճանաչ բժիշկ-գինեկոլոգ: Ավարտել է ԵՊԲՀ-ն: 1993թ ուսանել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: 1998թ. պաշտպանել է թեկնածուական, 2011-ին` դոկտորական թեզ: Եվրոպական վիրաբուժական ակադեմիայի անդամ
է, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր: