Լուրեր ՏավուշիցԼրահոսԿԱՐԵՎՈՐ

Ինչպես Իջևանի ջոկատի մարտիկները ոչնչացրեցին ադրբեջանական հենակետ դարձած Խերմլու գյուղը. անուններ, որ պետք է հիշել սրբորեն

Ժամանակի հետ շատ բաներ են մոռացվել, սակայն պատմության համար պարտավոր ենք հիշել, որ Շուշիի պատմական հաղթանակի նախերգանքը, ինչպես նկատել է սպարապետ Վազգեն Սարգսյանը, Իջևանի շրջանի երկրապահները ապահովել են 1992թ. մարտի 13-14-ին Կիրանցում: Այստեղ ծավալված թեժ մարտերի շնորհիվ, որոնց առաջին անգամ մասնակցեցին հայ հրետանավորները, հիմնահատակ ավերվեց ամուր ռազմակետ դարձած Խերմլու գյուղը: Հակառակորդը, կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ տալով, նահանջեց: Մերոնց ռազմավարի շարքում կար մեկ տանկ: Այս մարտերին քաջաբար մասնակցեց Սարոյի ջոկատը: Լավ իմանալով տեղանքը` թշնամու մեկական կրակակետ էին ոչնչացրել Լևոն Ղազումյանը և Էդիկ Սարգսյանը, իսկ Աշոտ Երիցյանը վիրավորվել էր թուրքերին դիրքերից քշելիս: Այս օրերից, կարծես ինքն իրեն Սարոյի ջոկատում առաջացել էր հատուկ «դեսանտային» գործողություններ կատարող մի խումբ` Լևոն Ղազումյանը, Օնիկ Գասպարյանը, ժոժոյի Էդոն, Լյոլին, Թեմուր Շահնազարյանը, Պետրոս Ղալթախչյանը, Կրեստը, Յոժը, Սեյրան Սարգսյանը, Աշոտ Երիցյանը, Արտաշես Բադալյանը, Սլավիկ Սաֆարյանը, Մուշեղ Գաբրիելյանը և Ռադիկ Օրդինյանը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button