ԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուտինը պարգևատրել է հայազգի կալանավոր Հայկ Գասպարյանին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «արիության մեդալով» է պարգևատրել «Վագներ» խմբի վարձկան դարձած բանտարկյալ Հայկ Արմենի Գասպարյանին։ Ըստ Պեսկովի՝ Գասպարյանը մասնակցել է «հատուկ ռազմական գործողությանը», ցուցաբերել է հերոսություն և արժանացել պետական պարգևին։ Հիշեցնենք, ըստ համացանցում տարածված տեղեկատվության, Հայկ Գասպարյանը դատապարտվել էր 7 տարի 3 ամիս ազատազրկման զինված կողոպուտի համար։

Նա զորակոչվել է «Վագներ» ռազմական խմբավորման կազմում՝ խիստ ռեժիմի գաղութից։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button