
ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հրազդանի թիվ 11 դպրոցում տեղի ունեցած միջադեպից։
«Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ։
Комментарии