Լուրեր ՏավուշիցԼրահոս

Քարվանսարա-Իջևան գյուղի բնակչությունը 1817թ. հետաքրքիր փաստեր

Առաջին անգամ Քարվանսարա գյուղի անունը գրավոր աղբյուրներում հիշատակվել է ռուսական իշխանությունների կողմից Լոռվա գավառի Ղազախի դիստանցիայում 1817թ. անցկացրած աշխարհագրի կամերալ ցուցակագրության մեջ, ուր ներկայացված է համայնքի պետական գյուղացիների քանակը` ըստ ծխերի և սեռերի:

Գյուղի 54 ծխերում ապրելիս է եղել 254 մարդ: Գյուղն ունեցել է երկու քյոխվա, երեք քահանա և մեկ սարկավագ: Ընթերցողի տարակուսանքը փարատելու համար անհրաժեշտ ենք համարում բացատրություն տալ ազգանունների բացակայության վերաբերյալ: Այդպիսիք միչև 1830-ական թվականները չեն եղել, անձը ներկայացել է իր անունով և ում որդին լինելու հղումով: Յան վերջածանցով ազգանվան անցնելիս սովորաբար ընտանիքները վերցրել են իրենց հոր կամ պապի անունը: Այսպես, քյոխվա Խեչանի սերունդները գրվել են Խեչյան, Մարտիրոսի որդի Հովակիմի սերունդները` Հովակիմյան, ուրիշները պահել են նախապապի անունը: Անհրաժեշտ է նաև հավելել,որ վերը նշված ցուցակի ոչ բոլոր ծխերն են ամրացել Քարվանսարայում, ինչ-ինչ պատճառներով ոմանք տեղափոխվել են այլ բնակավայրեր, իսկ ուրիշները եկել և համալրել են համայնքի կազմը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button