ԼրահոսԿԱՐԵՎՈՐ

Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն

Մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն՝ Պելեն։ Նա 82 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն որպես խաղացող (1958, 1962, 1970)

Նա եղել է Գինեսի ռեկորդների գրքում իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ամենաշատ գոլերի համար. որոշ տեղեկությունների համաձայն՝ նա խփել է 1281 գոլ։

Պելեն Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 92 խաղում խփել է 77 գոլ։

18 տարի ներկայացրել է բրազիլական «Սանթոսը», որից հետո ևս 3 տարի հանդես է եկել ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»՝ ավարտելով կարիերան 1977 թվականին։

2021 թվականի սեպտեմբերին Պելեի մոտ հաստ աղիքի ուռուցք էր հայտնաբերվել։ Նոյեմբերին նա հոսպիտալացվել էր։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Պելեի մարմինը դադարել է արձագանքել քիմիոաթերապիային։ 

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button