ԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվում է Հայաստան

Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց «Արեւիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։

Նա հայտնեց, որ երեխային տեղափոխելու համար միջնորդել է Կարմիր խաչը. «Երեխան կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Նրան ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,- ասաց նա։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button