
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու մասին հայտարարությունը։ Նա լրագրողներին ասել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրում կարգուկանոն ու հանգստություն ապահովվի և խստորեն գործում են համաձայն կնքված պայմանագրերի։
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգ ու հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են։ Նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվում են երկրների միջև»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի այդ թեման քննարկել հայկական կողմի հետ։
Комментарии