ԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի և նրա դստեր գույքի վրա կալանք է դրվել. «Լուրեր»

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցադիմումը։ 

Այս գործով որպես պատասխանող անցնում են նաև Սարգսյանի երկու դուստրը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը: «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից: Դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի գույքի վրա: Հայցը կքննվի 2023-ի հունվարին. Հակակոռուպցիոն դատարան ներկայանալու ծանուցումներն արդեն ուղարկվել են Սերժ Սարգսյանին և նրա դուստրերին: Թե իրավապահները Սարգսյանների ո՛ր գույքերն են համարել ապօրինի ծագում ունեցող, դեռ հայտնի չէ: 

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button