ԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հումանիտար հրադադարի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն ուժեղ կրակ է բացել՝ թույլ չտալով դուրս բերելու զոհված զինծառայողների աճյունները․ Առաքել Մարտիկյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հաստատեց անհայտ կորած զինծառայողների հարազատների պնդումները, թե Վերին Շորժայի դիրքերում հայ զինծառայողների մարմիններն են մնացել։

 «Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են։ Մենք գիտենք, թե որտեղ քանի մարմին ունենք մեր ընկերների և դա մեր ամենացավոտ տեղն է, որովհետև հանուն հայրենիքի կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին։ Հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ մեր փորձերը՝ դուրս բերելու մեր զոհված զինծառայողների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին կրակի ուժեղ ազդեցության և հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը կվերադարձնի մեր զինծառայողների մարմինները»,-նշեց ԳՇ պետի տեղակալը։

Առաքել Մարտիկյանի խոսքով՝ զինծառայողների աճյունները հիմնականում այն դիքերում են, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button