ԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր. տեսանյութ

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։

Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016թ.–ին՝ եղբոր զոհվելուց հետո։ Ալիսան եւս մեկ եղբայր ունի, որը հաշմանդամություն ունի։ Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։  Ենթասպա Գագիկ Մելքոնյանը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button