ԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շտապօգնության անձնակազմին օգնելու ժամանակ հակառակորդի կրակոցից զոհվել է 29-ամյա խաղաղ բնակիչ

Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց համայնքապետ Սլավիկ Պապյանը: 

Նրա խոսքով՝ բնակիչը բարձրացել է սարը՝ անասունների հետևից, այդտեղ վիրավորներ են եղել, օգնել է շտապօգնության մեքենային, սակայն կրակոցից ինքն է մահացել:

Նա հայտնեց, որ բնակիչը 29 տարեկան էր, ուներ 4 անչափահաս երեխա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button