ԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ-ն կրկին հորդորում է զերծ մնալ մարտական գործողությունների գոտուց տեսանյութեր հրապարակելուց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ԶԼՄ-ներին հորդորում է զերծ մնալ մարտական գործողությունների գոտուց տեսանյութեր հրապարակելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է:

«Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։

Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button