Կան կարևոր պետություններ, որոնք մեզ համար կարևոր գնահատականներ են տվել և դա պետք է օգտագործել. Ստեփան Սաֆարյան

Կան շատ կարևոր պետություններ, որոնք մեզ համար կարևոր գնահատականներ են տվել և դա պետք է օգտագործել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստեփան Սաֆարյանը:
«Հայկական դիվանագիտությունը երկրորդ ուղղությամբ պետք է աշխատի: Այդ ամենը քայլերի հերթականություն է, մի քայլանոց գործողություն չէ: Առաջին քայլով մեզ համար կարևոր երկրներ գնահատական են տվել, թե ով է ագրեսորը, իսկ այն երկրները, որոնք գանահատակն չեն տվել, ապա նրաց խորհրդարաններում կան մարդիկ, ովքեր հստակ խոսում են դրա մասին: Այդ երկրների գնահատականը պետք է ուժեղացնել և բերել սանցկիաների կիրառելու դաշտ»,-ասաց նա:
Ստեփան Սաֆարյանը ընդգծեց, որ պետք է պահանջել, որ սանկցիաներ դրվեն Ադրբեջանի ղեկավարի նկատմամբ, որովհետև չի դադարեցնում ագրեսիան:
Քաղաքագետը նկատեց, որ միջազգային հանրության արձագանքում նախկինի համեմատ տարբերություն կա՝ ի օգուտ մեզ: «Եթե մեկ տարի առաջ մայիսին օգտագործում էին վիճելի տարածքներ, վիճելի սահման, հիմա ասում են, որ մենք ապացույցներ ունենք, որ Ադրբեջանը Հայաստանի ներսում խփում է»,-ասաց նա:
Նա նշեց, որ իշխանությունը հեռախոսազանգեր, աշխատանքեր տանում է և ենթարդում է, որ միջազգային հանրության հետ աշխատանքում ակտիվություն կա: «Պատերազմի կամ ռազմական գործողության ելքը որոշող մի քանի գործոն կա, սպառազինվածություն, ես չգիտեմ որքան ենք սպառազինված, երկրորդը՝ բարոյահոգեբանական վիճակ և սեփական երկիրը պաշտպանելու անկոտրելի կամք, ես դա տեսնում եմ զինվորականի մեջ և երեկ էլ վարչապետն ասաց, որ զիջելու ինքնիշխանություն չունենք: Այսինք հայ զինվորը, հայ մարդը հայ բանակը մինչև վերջ կռիվ է տալու իր հայրենիքի համար»,-ասաց նա: