ԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեսանյութեր

Ադրբեջանական ագրեսիան ակտիվ է Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններում, մյուս տեղերում ինտենսիվությունը նվազել է. ՊՆ (տեսանյութ)

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե այս գիշեր հայակական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը:

Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը միտված է Ադրբեջանի քայլերը ծածկելու համար:

Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ ներկայացնելով իրավիճակը ժամը 12:00-ի դրությամբ:

Ինչպես արդեն նշվել է, այս գիշեր Ադրբեջանի ռազմական ուժերը կիրառել են հարվածային ԱԹՍ-ներ՝ թիրախավորելով Ջերմուկի ու Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Հակառակորդը ստանում է արժանի պատասխան, ՀՀ զինված ուժերը շարունակում են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները՞

Ժամը 12:00-ի դրությամբ ադրբեջանական ագրեսիայի նախաձեռնության այլ ուղղություններում ինտենսիվությունը թուլացել է:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button