ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

10 օր առաջ արված գծանշումներն անհետացել են. լուսանկարներ

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սիմոնյանը գրում է.

Գծանշումային խրոնիկա

15 թե 20 օր առաջ էր։ Հայաստան֊Վրաստան միջպետական ճանապարհի Իջևանի հատվածում գծանշումներ էր արվել, որոնք էնքան արտահայտիչ էին, որ, չլինելով վարորդ, միանգամից նկատեցի։

Անցած հինգշաբթի կառավարության նիստում վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը հատուկ անդրադարձ կատարեց ճանապարհների չսպասարկման խնդրին` նշելով, որ հարյուրավոր միլիոնններ է ծախսվում, իսկ արդյունքում խնդիրները չեն լուծվում, ինչին ի պատասխան ՏԿԵ նախարար Гнел Саносянն էլ ասաց, որ աշխատում են, բայց իրականում արդյունքներն այդքան էլ գոհացուցիցչ չեն։

Էսօր պատահաբար հայտնաբերեցի, որ 15֊20 օր առաջ արված գծանշումներն 80%֊ով այլևս անցյալում են, մնացած 20%֊ն էլ` դեպի անցյալ գնացող ճամփին։

Հանուն արդարության պետք է նշել, որ նախարարի ասածի մեջ ճշմարտության հատիկ կա։ Եթե նախկինում փողը վերցնում գիծն ընդհանրապես չէին գծում, հիմա գծում են ուղղակի դրանք մի քանի օրվա կյանք են ունենում։

Մի կողմ թողնենք որ ընկերությունն է շահել տենդերը, ըստ պայմանագրի ինչ տեխնիկական բնութագիր ունեն գծերը, ինչ մակնիշի կամ ինչ գույնի ներկով պետք է գծվեին ու ինչ ժամանակահատվածի երաշխիքով։

Ուղղակի փաստենք, որ դրանք մատնված են տոտալ անտերության ու հուսանք, որ պետությունը տեր կեղնի իր ծախսած ամեն դրամին։

Հ.գ. Գրառումը չտեղավորել նախկին,ներկա, սև,սպիտակ, տափակ ու քառակուսի տրամաբանության մեջ։ Այն արվել է, քանզի ՀՀ կառավարությունն է ի դեմս վարչապետի այս հարցում քաղաքացիների օգնությունն ակնկալել։

Լուսանկարներում վերոհիշյալ գծանշումներն են` հին ու բարի անցյալից

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button