ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՄՈՏ ԿՐԻՍՏԱԼ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ․ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու համար ՆԳ նախարարության փրկարար ծառայության աշխատակից է կալանավորվել։ Ըստ տեղեկությունների, փրկարար ծառայության աշխատակցի մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի կրիստալ տեսակի թմրանյութ։ Քննչական կոմիտեում հարուցված է քրեական վարույթ։ Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Պարզեցինք նաեւ, որ փրկարար ծառայության աշխատակիցը թմրանյութը ձեռք է բերել Իրանի քաղաքացուց։ 

Փրկարար ծառայությունից հաստատեցին տեղեկությունը՝  նշելով, որ ՆԳՆ-ում իրականացվում են ինքնամաքրման աշխատանքներ, որի շրջանակում ՆԳ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրացնելիս թմրանյութ են հայտնաբերել ՓԾ աշխատակցի մոտ, ով հատուկ պահպանության եւ պարեկապահակային բաժնի կրտսեր հրահանգչի մոտ՝ կոչումով ավագ ենթասպա։ 
Քրեական ոստիկանության աշխատակիցները փրկարար ծառայության աշխատակցի մոտ թմրանյութը հայտնաբերել են փողոցում, երբ վերջինս ծառայության մեջ չի եղել։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button