ԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. մանրամասնում է խոսնակը

Վարչապետի այցերի մասին կառավարությունը ժամանակին պատշաճ կերպով տեղեկացնում է, այս պահին լուրը որևէ կերպով չեմ մեկնաբանի, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Այն դիտարկմանը, թե ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է մասնակցությունը՝ Բաղդասարյանը ավելացրեց.«ՀՀ կառավարությունը վարչապետի այցերի մասով մշտապես տալիս է պաշտոնական հաղորդագրություն։ Եթե մեկնի, պարտադիր կերպով կտեղեկացնենք, եթե ոչ՝ ոչ»։

Նշենք, որ Alpha News-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել էր, որ Մոսկվան Երևանից ազդակ է ստացել այն մասին, որ Փաշինյանը դեկտեմբերի վերջին կգնա Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման և ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական գագաթնաժողովին։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button