ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերնիսաժի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. կան վիրավորներ

Երեւանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, երեկ՝ մարտի 3–ին, ավտոմեքենա է այրվել։

 Ինչպես տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Аstra» (վարորդ` Ռ. Հ.) եւ «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Ռ․ Հ․-ն եւ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09-ին, մարվել՝ 22։25-ին։ Մասամբ այրվել է «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button