ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեսանյութեր

ՌԴ համարանիշերով «Ուրալ»-ը բախվել է կայանված «Լեքսուս»-ին, առաջ ընթանալով՝ կոտրել ծառը, փլուզել խանութի պատը (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 04:40-ի սահմաններում «Ուրալ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Սեբաստիա փողոցում բախվել է ճանապարհին կայանված «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 2 կմ առաջ ընթացել, հասել Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, առաջ ընթանալով՝ բախվել «La mobile» հեռախոսների վաճաքի սրահի պատին, որոշ հատված փլուզել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է ազգությամբ ռուս, որը հիվանդանոցից հեռացել է:  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

Կայքը ներկայացրել է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է «Ուրալը» հարվածում կայանված «Լեքսուզ»-ին և առաջ ընթանում:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button