Լրահոս

Մոսկվան ենթարկվել է զանգվածային հարձակման

ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ սլացող մի քանի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), տուժածներ չկան, հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը«Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Այս գիշեր փորձ է արվել զանգվածային հարձում իրականացնել անօդաչու թռչող սարքերով: Այս պահին հակաօդային պաշտպանության ուժերը Նարո-Ֆոմինսկի շրջանում և Օդինցովո քաղաքային շրջանում դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքեր են խոցել: ՀՕՊ-ին հաջողվել է նաև որսալ և ոչնչացնել մի քանի անօդաչու թռչող սարքեր Բրյանսկի, Տուլայի և Կալուգայի շրջաններում»,- գրել է Սոբյանինը։

Այնուհետև նա հաղորդել է մեկ այլ անօդաչու թռչող սարքի մասին, որը փորձել է հարձակում իրականացնել Մոսկվայի վրա: Անօդաչու թռչող սարքը խփվել է Պոդոլսկի քաղաքային թաղամասում։

Սոբյանինը նշել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ավերածություններ կամ զոհեր չեն եղել։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button