ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց կինը

Նոյեմբերի 26-ին մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը: 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ նշելով, որ այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի դիահերձարան է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 104-ամյա Արժո Չիլինգարյանը:

Նա հանկարծամահ է եղել տանը՝ հարազատների ներկայությամբ: 

Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, քանի որ նա մահացել է Երևանի Ռոբինյանց փողոցի շենքերից մեկում՝ իր հարազատի տանը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button