ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է փոխանցել Երևանի քաղաքապետարանը ԱԱԾ-ին. ինչպես են բացահայտվել ուսհաստատություններում խոշոր յուրացումները

«Երևան քաղաքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդի մատակարարումը իրականացվում է պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցների միջոցով»։ 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ բացահայտմանը։ 

Վերջինս նաև նշեց. «Գնումներն իրականցվում են վարչական շրջանների կողմից ուղարկված հայտերի միջոցով, այսինքն յուրաքանչյուր վարչական շրջան ներկայացնում է իր ենթակայության տակ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի կարիքների մասին հայտ, ինչը դրվում է մրցույթի, ինչի արդյունքում էլ հաղթող կազմակերպությունները կարողանում են իրականացնել մատակարարումները։ ԱԱԾ բացահատված դեպքը կապ ունի Երևան քաղաքում գործող որոշ մանկապարտեզների հետ»։ 

Քաղաքապետարանի մամուլի խոսնակը հավելեց՝ Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժինը նախադպրոցական ուսումնական հաստատություններում որոշակի անճշտություններ էր նկատել, և այդ ինֆորմացիան փոխանցել ԱԱԾ–ին. «Երևանի քաղաքապետարանը, ի դեմս Երևանի քաղաքապետի խիստ անհանդուրժող են ցանկացած նմանատիպ երևույթի դեմ, և թե քաղաքապետարնաում, թե վարչական շրջաններում և թե ենթակա կառույցներում, եթե հետագայում կլինեն այդպիսի դեպքեր, դրանք կստանան արժանի գնահատական»: 

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button