ԲլոգԼրահոս

Ինչպես հասկանալ` բավարարում է կրծքի կաթը

Եթե միայն կրծքով սնվող երեխան առաջին վեց ամիսների ընթացքում քաշն ավելացնում է ամսական 500 գրամով կամ ավելի, ուրեմն` նա բավարար քանակությամբ կաթ է ստանում: Եթե երեխային կերակրում եք միայն կրծքով, ջուր չեք տալիս, և նա օրվա ընթացքում միզում է 6 անգամ կամ ավելի հաճախ, իսկ մեզն անգույն է կամ բաց դեղնավուն, ուրեմն` երեխան բավարար քանակությամբ կաթ է ստանում: Подробнее: https://shabat.am/am/article/319671/Inchpes-haskanal—bavararum-e-krtsqi

Հաշվի՛ առեք, որ երեխաներն աճում են անհատական տեմպերով: Բոլորովին առողջ որոշ երեխաներ կարող են 1-2 շաբաթ քաշը քիչ ավելացնել, հետո հաճախ կերակրվել և լրացնել բաց թողածը: Եթե Ձեր երեխայի քաշի ավելացումն ավելի քիչ է, պետք չէ խուճապի մատնվել և երեխային արհեստական սնունդ տալ: Պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ և ավելի հաճախ կերակրել: Հարկ չկա մտահոգվելու կաթի որակի կամ քանակի մասին, քանի որ կրծքի կաթն անընդհատ փոփոխվում է՝ միշտ հարմարվելով երեխայի պահանջներին, իսկ ըստ պահանջի և ճիշտ դիրքում երեխային կերակրելը ապահովում է կաթի բավարար քանակը։ Երեխային հաճախակի և ճիշտ դիրքով կերակրելը կավելացնի մոր կաթնարտադրությունը: Այդպիսով, երեխան կարող է կարգավորել իր պահանջը` մոր կողմից արտադրվող կաթի քանակը: 

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button