ԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքական հասարակաց տների տիրուհին // Մատիլդ Մանուկյան

Թուրքիայում հայկական հետքն ամենուր է: Հայերը ժամանակին ընգրկված էին և իրենց ուրույն դերն ունեին Օսմանյան կայսրության ապա նաև ժամանակաից Թուրքիայի Հանրապետության բոլոր ոլորտներում: Նրանցից շատերի ժառանգները մինչ այժ էլ պահպանում են իրենց դերը: Դրանցից է Թուրքիայում հայտնի «հասարակաց տների թագուհի» անունը կրած Մաթիլդա Մանուկյանը:

Հասարակաց տները Թուրքիայում լայնորեն բացվել են ղրիմյան պատերազմի տարիներին (1853-1856թթ)` զինվորների սեռական պահանջները բավարարելու համար: Այսօր Թուրքիայում գործող մոտ 60 հասարակաց տների 85%-ը ապօրինի է աշխատում: Պատճառն այն է, որ Թուրքիայում 100 հազարից ավելի մարմնավաճառ կա, սակայն նրանցից միայն 15 հազարը պաշտոնապես աշխատելու թույլտվություն ունի:

Խոսելով Թուրքիայում հասարակաց տների մասին` անհնար է անտեսել մի գործարարուհու, որը երկար ժամանակ իր ուրույն տեղն է ունեցել այս ոլորտում: Խոսքը Մատիլդ Մանուկյանի մասին է, ով Թուրքիայում 37 հասարակաց տների սեփականատերն էր: Նա հայտնի է «հասարակաց տների թագուհի, «հասարակաց տների տիրուհի» մականունով: Մատիլդ Մանուկյանը Թուրքիայում 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է: Նա ծնվել է 1914 թվականին` ազնվական ընտանիքում: «Notre Dame de Sion» վարժարանն ավարտելուց հետո սկսել է զբաղվել դերձակությամբ, սակայն ամուսնու մահից հետո ֆինանսական դժվարություններ ունենալով` հորից մնացած տները սկսել է գործարկել որպես հասարակաց տներ: Կարճ ժամանակում Մատիլդ Մանուկյանին պատկանող հասարակաց տների թիվը ավելացել է` հասնելով 37-ի:

Նա հաճախ հայտնվել է Թուրքիայի խոշոր հարկատուների ցուցակում և մի քանի անգամ նույնիսկ վճարած հարկերի չափով ռեկորդ է սահմանել ու ստացել մրցանակներ: Գործարարուհին հայտնի է նաև իր բարեգործություններով: Նա 70 գրասենյակներ էնվիրել տարբեր հիմնադրամների: Ասում են` հովանավորել է բազմաթիվ կարիքավոր ուսանողների ուսումը: Մատիլդը սննկացումից փրկել է 3 խոշոր գործարարի, որոնք ի նշան երախտագիտության, արտասահմանում պատրաստել են տվել նրա արձանը և կանգնեցրել վերջինիս տան բակում: Նա ցանկացել է հայկական եկեղեցուն նույնպես նվիրատվություն անել, սակայն եկեղեցին չի ընդունել: Չնայած այս ամենին` Մատիլդը բազմաթիվ անգամ խնդիրներ է ունեցել թուրքական ոստիկանության հետ` հասարակաց տներում երիտասարդ աղջիկներին շահագործելու մեղադրանքով, սակայն երբեք պատժի չի ենթարկվել: Ըստ տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն, 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ և հյուրանոցներ, ինչպես նաև տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր: Ընդ որում նա ներդրումներ է արել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Կիպրոսում: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ Կիպրոսում ունի 10 առանձնատուն:

Մատիլդ Մանուկյանն իրեն պատկանող շենքերը վարձակալությամբ է հանձնել Ստամբուլի քաղաքապետարանին, արդարադատության պալատին և այլ պետական հիմնարկների: Մանուկյանը մահացել է 2001 թվականի փետրվարի 21-ին և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում: Գործարարուհու հսկակայան կարողությունն անցել է միակ որդուն` Քերոբ Չիլինգիրին: Մահից տարիներ անց Մատիլդ Մանուկյանի կյանքը բեմադրվել է թուրքական թատրոնում: Ներկայացումը գրել է Բահար Հաջըբեքթաշօղլուն, ով այն հանդիսատեսին է ներկայացրել մոնոներկայացման տեսքով։

Մինչ այժմ հայ գործարարուհու ժառանգներին են պատկանում Ստամբուլի կենտրոնական թաղամասերում գտնվող տասնյակ անշարժ գույքեր, որոնք ժամանակին ծառայում էին որպես հասարակաց տներ: Մանուկյանի բիզնես կայսրությունը սկսեց փլուզվել, երբ վրա հասավ կորոնավիրուսի պանդեմիան և մեկը մյուսի հետևից սկսեցին փակվել Ստամբուլի հասարակաց տները: Այժմ դրանք լքված շենքեր են Ստամբուլի կենտրոնում, որոնք ընգրկում են ամբողջական թաղամասեր: Մանուկյանի ժառանգների առաջարկությամբ և Ստամբուլի իշխանությունների աջակցությամբ որոշում է կայացվել դրանք վերապրոֆիլավորել և վեր ածել Արտ ոճի մշակությաին թաղամասերի:

Մատիլդ Մանուկյանի գործունեությունը շատերի կողմից քննադատության է արժանացել և մեղմ ասած չի «ողջունվել», սակայն այն փաստը, որ հայ գործարարուհին Թուրքիայի գործարար կյանքում մեծ դեր է խաղացել, անհերքելի է:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button