ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երուսաղեմի հայ համայնքին վտանգ է սպառնում

Իսրայելում անշարժ գույքի կառուցման վիճահարույց նախագիծը սպառնում է աշխարհի ամենահին հայկական սփյուռքին: Այդ պատճառով հայերը հրաժարվում են տեղափոխվել, տեղեկացնում է Ալ Jazeera-ն, փոխանցում է dzen.ru-ն:  

Տեղեկանալով, որ վերաբնակիչները վերադարձել են, որպեսզի բուլդոզերով քանդեն հայկական թաղամասում գտնվող իր տան հարակից ավտոկայանատեղին՝ 80-ամյա Գարո Նալբանդյանը միացել է նստացույցին:

՛՛Մենք չենք հեռանա՛՛,-ասում է Նալբանդյանը:

Ավելի վաղ Xana Gardens ընկերության ներկայացուցիչները կապալառուներ, զինված վերաբնակիչներ և բուլդոզերներ էին ուղարկել, որպեսզի գրավեն հողը, որը կայանատեղիի հետ միասին ներառում է հայկական եկեղեցու, ինչպես նաև Նալբանդյանի և չորս այլ հայ ընտանիքների ունեցվածքը:

1600-ամյա պատմություն ունեցող հայ համայնքն ապրում է հայկական թաղամասի սահմաններում՝ զբաղեցնելով Երուսաղեմի Հին քաղաքի 14 տոկոսը։

՛՛Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարեւաններին։ Եթե ես առավոտյան ժամը 1-ին կաթ չունեմ, Ես պարզապես թակում եմ հարևանի դուռը: Եթե հաց չունեմ, զանգահարում եմ ընկերոջս՛՛,-ասել է 26-ամյա Սեթրագ Բալայանը՝ հողային համաձայնագիրը չեղարկելու ներկայիս շարժման առաջնորդներից մեկը:

Հայ համայնքի բնակչությունը հարյուր տարվա ընթացքում կրճատվել է մոտ 27 000 մարդուց մինչև 1 000:

Այնուամենայնիվ, այս կամ այն օբյեկտը քանդելու յուրաքանչյուր փորձի հետ համայնքը դուրս է գալիս բողոքի՝ կանգնեցնելով բուլդոզերների ճանապարհը՝ չնայած ձերբակալման սպառնալիքներին և նույնիսկ զինված հաշվեհարդարի սպառնալիքին:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button