ժամանցԼրահոս

Գեղեցիկ լեգենդ, թե տարվա խորհրդանիշներից ինչու է Վիշապը 5-րդը և ոչ առաջինը

Շուտով մոտենում ենք Նոր տարին․ ջրային նապաստակը հեռանում է, իսկ փոխարենը գալիս է փայտե վիշապը։

Պաշտոնապես Վիշապի տարին կսկսվի 2024 թվականի փետրվարի 10-ին (չինական Նոր տարի) և կավարտվի 2025 թվականի հունվարի 28-ին։ Վիշապը չինական (արևելյան) հորոսկոպի 12 կենդանիներից հինգերորդն է։ Սա կենդանակերպի նշաններից միակ առասպելական արարածն է՝ ամենաեռանդուն և հզոր կենդանին:

Գոյություն ունի գեղեցիկ լեգենդ, թե ինչու է ուժեղ Վիշապը չինական հորոսկոպում դարձել միայն հինգերորդը, և ոչ առաջինը:

Ըստ լեգենդի՝ Ջեյդի կայսր Յուդին կենդանիների միջև մրցավազք է կազմակերպել՝ կենդանակերպի նշանների հերթականությունը որոշելու համար։ Երբ Վիշապը մոտեցել է եզրագծին՝ տեսել է մի գյուղ, որտեղ մարդիկ տառապում էին երաշտից։ Նա թռել է ամպերից վերև և անձրև բերել, որպեսզի օգնի սովամահ մարդկանց։

Հոտո վիշապը շարունակել է ճանապարհը, և տեսել մեկ այլ գյուղ, որին ջրհեղեղ էր սպառնում: Նա խղճացել է բնակիչներին, ջուրը կուլ տվել ու միայն դրանից հետո շարունակել ճանապարհը։ Երբ արդեն պետք է հասներ վերջնագծին՝ Վիշապը նկատել է, որ Գայլը հետապնդում է Նապաստակին: Վերջինիս փրկելու համար Վիշապը թույլ է տվել նրան առաջ գնալ:

Եվ ահա այսպես ուժեղ և հզոր արարածը մրցավազքում գրավել է հինգերորդ տեղը՝ Առնետից, Ցուլից, Վագրից և Ճագարից հետո:

Կանաչ փայտի վիշապը սկզբում կարող է շատերին չար և սարսափելի թվալ: Բայց իրականում գալիք տարվա հովանավորը պատրաստ է շատ դրական փոփոխություններ բերել։

Ըստ 2024 թվականի չինական հորոսկոպի՝ տարին հաջող է լինելու։ Պատրաստվեք կյանքում լուրջ փոփոխությունների, խուսափեք զրպարտություններից և ստերից, ինչպես նաև ցուցաբերեք ակտիվություն. այս ամենը կօգնեն հանգստացնել, բարիացնել տարվա խորհրդանիշին:

Վիշապի նախորդ տարիներն են՝ 1928 թ. 1940 թ. 1952 թ. 1964 թ. 1976 թ. 1988 թ. 2000 թ. 2012 թ.։

Չինական դիցաբանության մեջ վիշապները կարողանում են կառավարել քամին, անձրևը, ազդել եղանակի և բերքի վրա, ինչպես նաև բարեկեցություն բերել աշխարհին:

Վիշապը համարվում է նաև հզոր թալիսման։ Յուրաքանչյուր տարի, արևելյան աստղագուշակի համաձայն, կապված է հինգ տարրերից մեկի հետ՝ ոսկի, ջուր, փայտ, կրակ կամ հող. յուրաքանչյուր ցիկլ կրկնվում է 60 տարին մեկ անգամ։

Փայտե վիշապի տարին կսկսվի 2024 թվականին, նախորդ նմանատիպ տարին եղել է 1964 թվականին։ Չինական ավանդույթում փայտը համարվում է աճի, հաջողության և զարգացման խորհրդանիշ: Փայտե վիշապի էներգիան ավանդաբար կանաչ գույն է։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button