ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզպետարանը գետինը մտնելու փոխարեն հայտարարություն է տարածում

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սիմոնյանը գրում է

Չգիտես լաս թե խնդաս

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է , որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Ազատության լրագրողն այցելում է Գավառ, նույնականցնում տունը, որտեղ տեղի է ունեցել նկարահանումը։

Գեղարքունիքի մարզպետարանը գետինը մտնելու փոխարեն հայտարարում է, որ Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։

Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են իրենց ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։

2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։

Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button