ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական վթարից կյանքից զրկված քույրերից մեկն ԱԺ աշխատակից էր. նրանք հարսանիքի էին գնում. մանրամասներ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Սյունիքի ճանապարհին վթարից մահացածները հարազատ քույրեր էին։ Մահացածներից Բուրաստան Խոսրովյանը ՀՀ ԱԺ արարողակարգի առաջատար մասնագետ էր։ Քույրերը մեկնում էին Խնձորեսկ՝ հարսանիքի։

Shamshyan.com-ը գրել էր, սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 176 կմ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենա, որի մեջ և դրսում կան դիեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են վթարված Nissan March մակնիշի ավտմեքենա: 1 դի հայտնաբերվել է ավտոմեքենայում, 1 դի՝ ավտոմեքենայից դուրս, երկուսն էլ կանայք են:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները ազգականներ են, նրանցից մեկը 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն է, մյուսը 41-ամյա Արմինե Խոսրովյանը, որոնց երեկվանից հարազատները որոնում էին:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button