ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք. հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող Chevrolet Volt-ի վրա

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններից մեկում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացով Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի վրա, ու ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և քաղաքացիների հետ տապալված ծառը հեռացրել են պարեկ Վազգեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Էդվին Ջիլավյանը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է Chevrolet Volt-ի վարորդի ինքնությունը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button