ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արթուր Վանեցյանի որդին վթարի է ենթարկվել. մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց

Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած «Մերսեդես» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենաները։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարից ժամեր անց Ա. Վանեցյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ պարեկները Մ. Բադալյանի մոտ հայտնաբերել են կասկածելի թմրամիջոց, որը հայտարարել է՝ հայտնաբերված կաթոցիչով ինքն օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Թմրանյութի հայտնաբերման փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, իսկ վթարի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button