ԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է Հոլիվուդին նմանվելու անհաջող և անտեղի փորձերը

Հայ զինծառայողների առևանգման մասին, Ադրբեջանի ՊՆ-ի ծիծաղաշարժ փորձերը համեմատվելու Հոլիվուդին և caliber.az կայքի` որպես Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական ֆեյքի մասին:

Ադրբեջանական քարոզչամեքենան, մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող caliber.az կայքը, ապատեղեկատվություն է տարածել հայկական ենթադրյալ դիվերսիայի մասին և հայտնել, որ երկու զինծառայող է բերման ենթարկվել։

Նշենք, որ caliber.az-ը հայտնի է որպես Ադրբեջանի ՊՆ ոչ պաշտոնական կայք, որը հրապարակում է այն տեղեկություններն ու նյութերը, որոնք Ադրբեջանի ՊՆ-ն համարձակություն չունի պաշտոնապես հրապարակելու։

Կազմակերպված կեղծ տեղեկատվության արտահոսքից հետո Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նման բովանդակությամբ պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

ՀՀ ՊՆ-ն առաջին հերթին հերքել է ադրբեջանական քարոզչամեքենայի թեզը, թե իբր հայկական կողմը դիվերսիա է կատարել։ Այնուհետև այս հատվածում անձնակազմը ստուգելուց հետո ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մարտական ​​հենակետերին սնունդ մատակարարած երկու զինծառայողների հետ կապը կորել է, դիտարկվում է ադրբեջանական կողմից դրանց տրամադրման ողջամիտ տարբերակը։ Իսկ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարեց ավտոմեքենայի հայտնաբերման, Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների առևանգման մասին։

Այս անգամ տեղեկատվական դաշտը լավ պատրաստված չէր Ադրբեջանի կողմից հերթական հանցագործության համար:

Ադրբեջանցիները խոսում են ենթադրյալ դիվերսիայի մասին, իրենց «զգոն և խիզախ» մարտիկների կողմից դիվերսիոն փորձերը չեզոքացնելու և կանխելու մասին, սակայն դեպքի վայրում մարտի և փոխհրաձգության նշաններ չկան։ Ավելին, մեքենայում հայտնաբերվել է զինծառայողներից մեկի զենքը:

Նույն կայքում՝ caliber.az-ում, Ադրբեջանը հայտնել է իր մտադրության մասին՝ նշելով, որ երկու հայ զինծառայողները կունենան նույն բախտը, ինչ ՀՀ-ում սպանության համար ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողների։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է Հոլիվուդին նմանվելու անհաջող և անտեղի փորձերը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button